Սարին ցանկանում է Յուվենտուսում տեսնել Տոտենհեմի ֆուտբոլիստին

12:25 21.07.2019

«Տոտենհեմի» պաշտպան Դենի Ռոուզը կարող է կարիերան շարունակել Իտալիայում:

Ինչպես գրում է The Mirror-ը, «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, որը նախորդ մրցաշրջանում աշխատել է «Չելսիում», ցանկանում է թիմում տեսնել 29-ամյա անգլիացուն: Թուրինցիների հետ ֆուտբոլիստի համար պայքար են մղում նաև ՊՍԺ-ն, «Շալկե-04»-ը և «Նյուքասլը»: 

Տրանսֆերի արժեքը գնահատվում է 25 մլն եվրո: Ռոուզի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Խաղացողը լոնդոնցիների հետ չի մեկնել մինչմրցաշրջանային հավաքի՝  նոր թիմ գտնելու համար:

Share |

Լրահոս

Loading...