Զիդան. Հույս ունենք, որ Բեյլը շուտով կհեռանա

09:54 21.07.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Բավարիայի» հետ ընկերական հանդիպումից հետո ասուլիս է տվել:

«Սերուցքայինները» Հյուսթոնում կայացած խաղում պարտվել էին Մյունխենյան ակումբին 1-3 հաշվով:

Goal-ը մեջբերում է ֆրանսիացի մասնագետի խոսքերը, որը վերաբերվում է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ապագային. ուելսցին չի մասնակցել մյուխենցիների հետ խաղին.

«Մենք հույս ունենք, որ Բեյլը շուտով կհեռանա, այդպես լավ կլինի բոլորիս համար: Աշխատում ենք նրա տրանսֆերի համար: Ես ոչինչ չունեմ նրա դեմ, սակայն գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ պետք է ինչ-որ բան փոխել: Ես պետք է որոշումներ կայացնեմ. մենք պետք է փոփոխությունների ենթարկվենք:

Տրանսֆերը մարզչի ու խաղացողի որոշումն է, որը տեղյակ է իրավիճակի մասին: Իրավիճակը կփոխվի. տեղյակ չեմ 24, թե 48 ժամ անց, սակայն հստակ գիտեմ, որ առաջիկայում Բեյլի տրանսֆերի հարցում փոփոխություն կլինի»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal-ը:

 

 

Share |

Լրահոս

Loading...