Եվրոպա լիգա. Որ թիմի հետ կմրցի Արարատ-Արմենիան 3-րդ փուլ դուրս գալու դեպքում

14:40 22.07.2019

Շվեյցարական Նյոն քաղաքում ընթանում է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» իմացավ իր հնարավոր մրցակիցներին այդ փուլ դուրս գալու դեպքում:

«Արարատ-Արմենիան» Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպս» թիմի արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Սաբուրտալո» (Վրաստան)-«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգի պարտվողի հետ:

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ տուրի հանդիպումները կկայանան օգոստոսի 8-ին և 15-ին:

Share |

Լրահոս

Loading...