Գրիզման. Վաղն առաջին րոպեներս կանցկացնեմ Բարսելոնայի կազմում

14:03 22.07.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանը կիվել է կատալոնական թիմի կազմում իր նորամուտի խաղից ունեցած սպասելիքներով:

Վաղը՝ հուլիսի 23-ին, «Բարսելոնան» ճապոնական Սայտամա քաղաքում ստուգողական խաղ կանցկացնի «Չելսիի» հետ.

«Վաղն իմ առաջին րոպեները կանցկացնեմ այս մարզաշապիկով: Անհամբերությամբ սպասում եմ նոր թիմակիցներիս հետ խաղից հաճույք ստանալուն»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «Բարսելոնայի» թվիթերյան էջը:

Հիշեցնենք՝ «Բարսելոնան» 120 մլն եվրոյի դիմաց է գնել Գրիզմանին «Աթլետիկոյից», սակայն մադրիդյան թիմը մտաիդր է ևս 80 մլն ստանալ կատալոնացիներից ֆրանսիացու տրանսֆերի համար:

Մադրիդյան ակումբի ղեկավարությունը վստահեցնում է, որ փաստաթղթեր ունի, որոնք ապացուցում են «Բարսելոնայի» և Գրիզմանի միջև համաձայնագրի առկայությունը դեռ մարտի 9-ին:

Անտուանը կատալոնացիների հետ 5-ամյա պայմանագիր է կնքել և հանդես կգա 17 համարի մարզաշապիկով:

Share |

Լրահոս

Loading...