Արարատ-Արմենիայի մրցակիցը մարզվում է նախկին Միկա մարզադաշտում

09:41 22.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մրցակիցը՝ «Լինկոլն Ռեդ Իմպսը», Քաթարով ժամանել է Հայաստան ու երեկ՝ հուլիսի 21-ին, մարզում անցկացրել նախկին «Միկա» մարզադահլիճում:

«Երկար ճանապարհ անցնելուց հետո կիրակի առավոտյան վերջապես հասանք Հայաստան»,- ասվում է Ջիբրալթարը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը:

Երեկոյան թիմը մարզում է անցկացրել.

«Որոշվել է խաղից 3 օր առաջ ժամանել Հայաստան, որպեսզի ֆուտբոլիստները կարողանան վերականգնվել և հարմարվել ինչպես ջերմաստիճանին, այնպես էլ՝ այստեղի պայմաններին: Թիմի տրամադրությունը բարձր է: Հավատում ենք, որ կարող ենք լավագույնս ներկայանալ»,- ասվում է «Լինկոլն Ռեդ Իմպսի» պաշտոնական կայքում:

Հիշեցնենք՝ Ել-ի որակավորման 2-րդ փուլի՝ «Արարատ-Արմենիա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 23-ին, Ավանի ակադեմիայի մարզադաշտում:

Share |

Լրահոս

Loading...