Լոկոմոտիվն ու Լեռնային Արցախն ընկերական խաղ կանցկացնեն

12:19 22.07.2019

Առաջին խմբի նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Լոկոմոտիվ» և «Լեռնային Արցախ» թիմերը հուլիսի 24-ին ստուգողական հանդիպում կանցկացնեն:

Խաղը կկայանա Հանքավանում, որտեղ հավաք է անցկացնում «Լոկոմոտիվը», և կմեկնարկի ժամը 17:00-ին:

Նշենք՝ հավաքի շրջանակում «Լոկոմոտիվը» երեկ ստուգողական խաղ է անցկացրել «Արարատի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Օրեր առաջ էլ 8:0 հաշվով առավելության էր հասել «Դիլիջանի» նկատմամբ:

 

Share |

Լրահոս

Loading...