Ռեալի ուկրաինացի դարպասապահը կարիերան կարող է շարունակել Ռոնալդոյի ակումբում

13:13 22.07.2019

«Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը մոտ ժամանակներս կարող է փոխել ակումբը:

AS-ը հայտնում է, որ ուկրաինացի ֆուտբոլիստին վարձակալությամբ ցանկանում է վերցնել «Վալյադոլիդը»: Մադրիդյան ակումբի ղեկավարությունը դիտարկում է այն ակումբների տարբերակները, որտեղ նա մշտական խաղաժամանակ կստանա:

Նշենք՝ «Վալյադոլիդի» գլխավոր բաժնետերը «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն է:

Նախորդ մրցաշրջանում դարպասապահը վարձակալությամբ անցկացրեց «Լեգանեսում», առաջնությունում 5 խաղի մասնակցեց: Վերջերս Լունինը «Ռեալի» հետ մեկնել է մինչմրցաշրջանային հավաքի: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ ուկրաինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը»:

Լունինը «Ռեալ» է տեղափոխվել անցած ամառ Լուգանսկի «Զարյայից» 8,5 մլն եվրոյի դիմաց: Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:

Share |

Լրահոս

Loading...