Պայետը համբուրել է թիմակցի շուրթերը, իսկ հետո գոլ է խփել նրա փոխանցումից (տեսանյութ)

15:07 22.07.2019

«Մարսելի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Դիմիտրի Պայետը «Բորդոյի» հետ ընկերական խաղից առաջ հանդերձարանից խաղադաշտ տանող ճանապարհին համբուրել է թիմակից Բունա Սարի շուրթերը: Վերջինս զարմացել է ու Պայետի անսովոր արարքի մասին պատմել «Մարսելի» մի քանի ֆուտբոլիստի:

Արդեն խաղի ընթացքում Պայետը գոլ է խփել Սարի փոխանցումից հետո, իսկ «Մարսելը» 2:1 հաշվով հաղթանակ է տարել: Դիմիտրին այս դրվագների տեսանյութը հրապարակել է Instagram-ում՝ այն ուղեկցելով մեղմ երաժշտությամբ.

«Կապ»,- ֆուտբոլիստն այսպես է մակագրել հոլովակը:

Ի դեպ, 27-ամյա Բունա Սարը սոցիալական ցանցի իր էջերում ևս անդրադարձել է այս միջադեպին.

«Ոչ մի համբույր, խնդրում եմ: Միայն գոլ, և գոլային փոխանցում»,- գրել է ֆրանսիացի ֆուտբոլիստը՝ հրապարակելով այդ տեսանյութը:

Share |

Լրահոս

Loading...