Եվրոպա լիգա. Փյունիկը կարող է մրցել Վուլվերհեմփթոնի հետ, Ալաշկերտը ևս իմացավ իր հավանական մրցակցին

16:11 22.07.2019

Շվեյցարական Նյոն քաղաքում կայացել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով Երևանի «Փյունիկն» ու «Ալաշկերտը» ևս իմացել են իրենց հավանական մրցակիցներին:

«Փյունիկը», չեխական «Յաբլոնեցի» արգելքը հաղթահարելու դեպքում կխաղա «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) / «Կրուսադերս» (Հս. Իռլանդիա) զույգի հաղթողի հետ:

«Փյունիկ»-«Յաբլոնեց» զույգի հաղթողը երրորդ տուրի առաջին հանդիպումը կանցկացնի տանը:

Իսկ «Ալաշկերտը» ռումինական «Ստյաուայի» արգելքը երկրորդ տուրում հաղթահարելու դեպքում կմրցի «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա)/ «Օրդաբասի Շկիմենտ» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ:

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ տուրի հանդիպումները կկայանան օգոստոսի 8-ին և 15-ին:

Share |

Լրահոս

Loading...