ԵԼ. Արարատ-Արմենիայի, Փյունիկի և Ալաշկերտի հնարավոր մրցակիցները 3-րդ փուլ դուրս գալու դեպքում

13:00 22.07.2019

Այսօր՝ հուլիսի 22-ին, շվեյցարական Նյոն քաղաքում կկայանա ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:

Երևանի «Փյունիկը», «Ալաշկերտը» և Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան», որոնք շարունակում են պայքարը երկրորդ փուլում, կիմանան իրենց մրցակիցներին երրորդ փուլ անցնելու դեպքում:

Այսպիսով, «Փյունիկը», չեխական «Յաբլոնեցի» արգելքը հաղթահարելու դեպքում, կմրցի այս զույգերի հաղթողներից մեկի հետ.

1. «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) / «Կրուսադերս» (Հս. Իռլանդիա)

2. «Լեգիա Վարշավա» (Լեհաստան) / ԿուՊՍ (Ֆինլանդիա)

3. «Գենտ» (Բելգիա)/ «Վիտորուլ» (Ռումինիա)

4. «Միտյուլանդ» (Դանիա)

5. «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)/ «Հեկեն» (Շվեդիա)


Երրորդ փուլ անցնելու դեպքում «Ալաշկերտի» հավանական մրցակիցները հետևյալ թիմերն են.

1. «ՖԱ Թուն» (Շվեյցարիա)

2. «Լեխիա Գդանսկ» (Լեհաստան)/ «Բրոնդբի» (Դանիա)

3. «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա)/ «Օրդաբասի Շկիմենտ» (Ղազախստան)

4. «Արիս Սալոնիկի» (Հունաստան)/ «ԱԵԼ Լիմասոլ» (Կիպրոս)

5. «Լոկոմոտիվ Պլովդիվ» (Բուլղարիա)/ «Սպարտակ Տռնավա» (Սլովակիա)


Ինչ վերաբերում է «Արարատ-Արմեիային», որը ԵԼ-ի երկրորդ փուլում մրցելու է Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպս» ակումբի հետ, ապա վերջինս երրորդ փուլ դուրս գալու դեպքում կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի այս զույգերից մեկի պարտվողի հետ.

1. «Նյու Սենթս» (Ուելս)/ «Կոպենհագեն» (Դանիա)

2. «Սաբուրտալո Թբիլիսի» (Վրաստան) / «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)

3. «Սուտյեսկա» (Մոնտենեգրո)/ ԱՊՈԵԼ (Կիպրոս)

4. «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)/ «Հելսինկի» (Ֆինլանդիա)

5. «Կլուժ» (Ռումինիա) / «Մաքաբի Թել-Ավիվ» (Իսրայել)


Եվրոպա լիգայի որակավորման երրորդ տուրի հանդիպումները կկայանան օգոստոսի 8-ին և 15-ին: Իսկ վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:30-ին:

Share |

Լրահոս

Loading...