Ռեալը Սեբալյոսին առաջարկել է ընտրություն կատարել Արսենալի և Տոտենհեմի միջև

17:12 22.07.2019

«Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը կարիերան կարող է շարունակել անգլիական Պրեմիեր-լիգայի ակումբներից մեկում:

AS-ը հայտնում է, որ «Ռեալի» ղեկավարությունն առաջվա պես պատրաստ է բաժանվել 22-ամյա ֆուտբոլիստից, սակայն վերանայել է հնարավոր տրանսֆերի պայմանները:

Դանիլեի՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հաջող ելույթներով պայմանավորված, որտեղ նա Իսպանիայի հավաքականի հետ ոսկե մեդալակիր դարձավ, «Ռեալը» ցանկանում է վաճառել նրան ու նախընտրում է վարձակալության տարբերակը:

Սեբալյոսի ծառայություններով այս պահին լոնդոնյան երկու թիմեր են հետաքրքրված՝ «Արսենալն» ու «Տոտենհեմը»:  «Ռեալը» որևէ կողմին նախապատվությունը չեմ տալիս ու կիսապաշտպանին առաջարկել են անձամբ ընտրել իր հաջորդ թիմը:

Սեբալյոսը «Ռեալ» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Բետիսից»: Տրանսֆերի արժեքը 16,5 մլն եվրո է կազմել: Ավարտված մրցաշրջանում Դանիելն իսպանական Պրիմերայի 23 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...