Վախենում էի, որ նրան կբռնեն. Սարին՝ 14-ամյա տղային Ռոնալդուի մոտ ուղարկելու մասին

10:36 22.07.2019

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է Սինգապուրում «Տոտենհեմի» հետ կայացած խաղի ընթացքում երեխայի՝ դաշտ ներխուժելը:

Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության շրջանակում կայացած խաղի ընթացքում փոքրիկ երկրպագուն կարողացել է հասնել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մոտ, որը նրան ժպիտով է դիմավորել և լուսանկարվել, ինչից հետո երեխային հրավիրել է «Յուվենտուսի» մյուս ֆուտբոլիստների հետ խաղը պահեստայինների նստարանից դիտելու.

«Ես տեսա այդ երեխային դաշտի մեջտեղում ու հասկացա, որ նա ցանկանում է լուսանկարվել Ռոնալդուի հետ: Վախեցա, որ նրան կբռնեն, այդ իսկ պատճառով նշան արեցի, որ գա ինձ մոտ, ինչից հետո ուղարկեցի Ռոնալդուի մոտ: Երբ ես երեխայի եմ տեսնում դաշտում, ինձ համար դա ներխուժում չէ, այլ՝ ուրախություն»,- ասել է Սարին հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում:

Հիշեցնենք՝ «Յուվենտուսն» այդ խաղում 2:3 հաշվով պարտություն է կրել: Լոնդոնյան թիմին հաղթանակ է պարգևել հարձակվող Հարի Քեյնը՝ դաշտի կենտրոնից կատարած հարվածով աչքի ընկնելով երկրորդ կեսին ավելացրած րոպեներին:

Ռոնալդուն 60-րդ րոպեին աչքի է ընկել խփած գնդակով, սակայն շուտով փոխարինվել է՝ դաշտում իր տեղը զիջելով Մաթեուս Պերեյրային:

Share |

Լրահոս

Loading...