Արսենալը կվարձակալի Ռեալի ֆուտբոլիստին

09:56 22.07.2019

«Արսենալը» մոտ է «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսին ձեռք բերելուն։

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «զինագործները» 22-ամյա իսպանացուն ցանկանում են վարձակալել մինչև հաջորդ ամառ: Պայմանագրում բացակայում է ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման հնարավորության մասին կետը։

Սեբալյոսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 34 խաղ, որոնցում աչքի է ընկել երեք գոլով և երկու գոլային փոխանցումներով ։

Share |

Լրահոս

Loading...