Audi-ն խնդրել է Բարսելոնայից վերադարձնել անվճար մեքենաները

10:41 22.07.2019

Audi ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը «Բարսելոնայի» հետ, հաղորդում է AS-ը:

Իսպանական ակումբի հետ ավտոկոնցերնի համաձայնագիրը ավարտվել է հունիսի 30-ին, ինչից հետո գերմանական ավտոմոբիլային ընկերությունը խնդրել է կատալոնական թիմի ֆուտբոլիստներին վերադարձնել կոնցեռնի մեքենաները, որոնք անվճար տրամադրվել են ֆուտբոլիստներին հովանավորչական պայմանագրի գործողության ժամանակ: Կատալոնացիները պետք է մեքենաները հանձնեն ասիական հավաքներից վերադառնալուց հետո։

Աղբյուրի տեղեկություններով՝ Volkswagen Group-ի կազմի մեջ մտնող գերմանական կոնցեռնը դժգոհ է եղել, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները շատ հաճախ են օգտագործել ընկերության մրցակիցների մեքենաները ուղևորությունների ժամանակ:

Հուլիսի 27-ին կատալոնական ակումբը ընկերական հանդիպում կանցկացնի ճապոնական «Վիսել Կոբեի» հետ, որի կազմում ներկա պահին հանդես է գալիս «կապտանռնագույնների» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան: 

Share |

Լրահոս

Loading...