Բեյլի գործակալ. Բազմոցին նստած գոլֆ եմ նայում

22:17 22.07.2019

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը անդրադարձել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի՝ իր հաճախորդի մասին ասած խոսքերին: Ֆրանսիացի մասնագետը հույս էր հայտնել, որ Բեյլը շուտով կհեռանա թիմից:

-Ի՞նչ պլաններ ունեք:

-Պլաննե՞ր: Բազմոցին նստած British Open-ն եմ նայում (գոլֆի): Ես ընդհանրապես չեմ սրտնեղում Բեյլի ապագայի հետ կապված: Զիդանին հարցրեք, թե ինչու է նրան այդքան խիստ վերաբերվում:

-Առաջարկներ կա՞ն: Չինաստա՞ն: Անգլիա՞:

-Կներեք, ես չեմ կարող բարձրաձայնել այն տեղափոխության մանրամասները, որը կարող է կայանալ, կարող է՝ ոչ,- ասել է Բարնեթը ABC-ի հետ զրույցում:

 

 

Share |

Լրահոս

Loading...