Խելահեղ հանդիպում Բրազիլիայում. Ինքնագոլ դաշտի կենտրոնից, վեճ կին-մրցավարի հետ

12:21 22.07.2019

Բրազիլական A Սերիայի 11-րդ տուրի «Աթլետիկո Մինեյրոյի» և «Ֆորտալեզայի» միջև խաղը (2:2) հարուստ էր իրադարձություններով:

Հանդիպումը խորհրդանշանական փոխանցումով սկսել է թիմի կիսապաշտպան Ադիլսոն Վարկենը, որը վերջերս ստիպված էր որոշում կայացնել պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով: 32-ամյա կիսապաշտպանը կենտրոնից սկսել է խաղը, ինչից հետո հայտնվել է թիմի բոլոր գործընկերների և մարզչական շտաբի գրկախառնությունների մեջ:

 

 

Արդեն 7-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը, սակայն դրա համար նրանք նույնիսկ ստիպված չեն եղել գրոհ կազմակերպել կամ հարված կատարել դարպասին։ Ամբողջ աշխատանքը կատարել է հյուրերի կիսապաշտպան Ժունինյոն, որը խաղընկերոջից փոխանցում ստանալով, անհավանական հարվածով գնդակն ուղարկել է սեփական դարպասը:

 

 

Հետագայում ֆուտբոլիստների մոտ թյուրըմբռնում է առաջացել հանդիպման գլխավոր մրցավարի հետ, որի պարտականությունները կատարել է Էդինա Ալվես Բատիստան։ «Ֆորտալեզայի» դարպասին 11 մետրանոցը չեղյալ հայտարարելով՝ կին-մրցավար երկրորդ անգամ հարված կատարելուց առաջ մոտեցել է դարպասապահին, որպեսզի ֆուտբոլիստին նկատողություն անի։ Զրույցի ընթացքում նա ձեռքով է դիպել դարպասապահին, ինչով առաջացրել է վերջինիս դժգոհությունը։ Դարպասապահը հեռացրել է մրցավարի ձեռքը և ասել. «Ձեռքդ հեռու ինձնից»:

Այս խաղում մրցավարությունից հիացած չի մնացել նաև հյուրերի պաշտպան Խուան Կինտերոն, որը վիճել է Բատիստայի հետ, դեղին քարտ է ստացել և էլ ավելի շատ բարկացել:

Share |

Լրահոս

Loading...