Սիլեսեն. Ավելի լավ է խաղալ Վալենսիայում, քան Բարսելոնայում նստել պահեստայիններին

14:23 22.07.2019

«Վալենսիայի» նոր դարպասապահ Յասպեր Սիլեսենը բացատրել է «Բարսելոնայից» հեռանալու պատճառները:

«Ես ուզում եմ խաղալ: «Վալենսիան» մեծ պատմություն ունեցող ակումբ է։ Այստեղ հիանալի թիմ է հավաքվել, ինձ համար սա հիանալի տարբերակ էր։ Ահա թե ինչու եմ ես այստեղ: Իմ կարիերայում այս պահին ամենակարևորը մշտական խաղային պրակտիկա ունենալն է, այստեղ ես նման հնարավորություն կունենամ։ Երբ ես ժամանեցի «Բարսելոնա», Տեր Շտեգենը նման բարձր մակարդակի վրա չէր։ Երեք տարի անց նա դարձավ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը։

Ես կարծում եմ, որ երկուսս էլ մեծ աճ գրանցեցինք, բայց ինձ համար ավելի նպատակահարմար էր հեռանալը: Ես խնդիրներ չունեմ ոչ «Բարսելոնայի», ոչ էլ թիմում որևէ մեկի հետ։ Ինձ համար կարևոր է խաղալ, միակ պատճառը, որ ես այստեղ եմ: Այս տեղափոխությունը հետ քայլ չէ։ Ավելի լավ է խաղալ «Վալենսիայում», քան նստե լ«Բարսելոնայի» պահեստայինների նստարանին:

Հիշեցնենք, որ հոլանդացի դարպասապը «չղջիկներիին» միացավ 35 միլիոն եվրոյի դիմաց:

Share |

Լրահոս

Loading...