Դե Խեան ցանկանում է դառնալ ՄՅՈՒ-ի ավագը

16:10 22.07.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան հայտարարել է, որ կցանկանար դառնալ թիմի ավագ:

«Հրաշալի է լինել «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբի ավագ, ես ուրախ կլինեմ դրա համար։ Սա իմ իններորդ մրցաշրջանն է, ես ինձ զգում եմ ամենափորձառու խաղացողներից մեկը։ Ես պետք է դա ցույց տամ խաղադաշտում և փորձեմ օգնել երիտասարդ տղաներին հասկանալ, թե ինչ է «Մանչեսթեր Յունայթեդը», - դարպասահի խոսքերը փոխանցում է The Telegraph-ը:

Վերջերս իսպանացին նոր պայմանագիր կնքեց «կարմիր սատանաների» հետ, որի շնորհիվ դարձավ «Յունայթեդի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

 

Share |

Լրահոս

Loading...