Դինամոյի մարզիչը խաղի ժամանակ սրտի կաթված է ստացել (տեսանյութ)

09:19 22.07.2019

Բուխարեստի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Էուջեն Նյագոեի համար բժշկական օգնութոյւն է պահանջվել «Կրայովի» դեմ Ռումինիայի առաջնության խաղի ժամանակ:

51-ամյա մասնագետը կորցրել է գիտակցությունը հանդիպման 25-րդ րոպեին։ Հաղորդվում է, որ Նյագոյը սրտի կաթված է տարել։ Մարզչին տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց: Մասնագետի կյանքին վտանգ չի սպառնում։

Նյագոեն մեկ ամիս առաջ էր գլխավորել թիմը՝ փոխարինելով Միրչա Ռեդնիկին։ Ակումբի երկրպագուները դեմ են Ռեդնիկի հրաժարականին և այսօրվա հանդիպման ժամանակ վանկարկել են բղավոցներ՝ պահանջելով Էուջենից լքել պաշտոնը։

«Երկու օրվա ընթացքում ոչինչ չէր ուտում, միայն սուրճ էր խմում։ Շատ է ազդել նրա վրա այն, որ երկրպագուները առաջին րոպեից հրաժարականի կոչ են արել», – հաղորդում է Sport.ro-ն:

Share |

Լրահոս

Loading...