Անակոն. Ջոկովիչը հիանալի է խաղում, երբ ճնշում է զգում

17:47 22.07.2019

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի նախկին մարզիչ Պոլ Անակոնը, խոսելով Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի եզրափակչի մասին, գովաբանել է Նովակ Ջոկովիչին:

Հիշեցնենք, որ վճռորոշ խաղում սերբ թենիսիստը 7:6 (7:5), 1:6, 7:6 (7:4), 4:6, 13:12 (7:3) հաշվով հաղթել է Ֆեդերերին:

«Հենց նման հաղթանակներով է Նովակն աշխարհի առաջին ռակետը: Երբ Նովակին անհրաժեշտ է, նա կարողանում է լինել ամենաարդյունավետը: Վճռորոշ պահերին նա գրեթե չի սխալվում: Նովակի նման խաղալու համար պետք է լինել ստեղծարար, նվիրված և շատ տաղանդավոր:

Այս ամենը 10 անգամ բազմապատկվում է, երբ նա խաղում է որոշիչ թայ-բրեյքում: Երբ Ջոկովիչը ճնշում է զգում, հիանալի է խաղում»,- Անակոնի խոսքը մեջբերել է Tennis World USA-ը:

Share |

Լրահոս

Loading...