Ֆեդերերը նշել է այն հանդիպումը, որը կցանկանար վերախաղարկել

23:57 22.07.2019

Grand Slam-ի մրցաշարերում քսան անգամ հաղթած Ռոջեր Ֆեդերերը նշել է, թե որ հանդիպումը կցանկանար նորից անցկացնել.

«Հնարավոր է՝ US Open-2009-ի եզրափակիչը Դել Պոտրոյի հետ»,- շվեյցարացու խոսքը մեջբերում է Tennis World USA-ը:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Բաց առաջնության 2009 թվականի եզրափակչում Ֆեդերերը պարտվել էր  6:3, 6:7 (5:7), 6:4, 6:7 (4:7), 2:6 հաշվով:

Այս տարի Ուիմբլդոնի եզրափակչում էլ Ֆեդերերը ծանրագույն պայքարում պարտվեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին:

 

Share |

Լրահոս

Loading...