Ֆեդերեր. Նախկինում շփոթում էի տղաներիս

19:03 22.07.2019

«Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերը պատասխանել է այն հարցին, արդյոք երբևէ շփոթե՞լ է իր երկվորյակ տղաներին՝ Լեոյին ու Լեննիին: Նրանք ծնվել են 2014 թվականի մայիսի 6-ին:

«Այո՛, նախկինում եղել է նման բան, երբ միանգամից չէի կարողանում դեմքը տեսնել: Բայց հիմա այլևս այդպես չի լինում: Ես պրոֆեսիոնալ եմ: Իհարկե, հիմա նրանց տարբերում եմ: Ի՞նչ եմ սովորել երեխաներից: Համբերություն ու ժպտալ: Դրանք ամենալավ բաներն են:

Ի՞նչ եմ ուզում երեխաներին սովորեցնել: Այն ամենն, ինչ ինքս գիտեմ: Այնքան ուժգին եմ նրանց սիրում1.,- Ֆեդերերի խոսքերն է փոխանցում Vogue-ը:

2009 թվականի հուլիսի 23-ին ծնվեցին Ռոջերի ու նրա կնոջ՝ Միրոսլավի երկու աղջիկները, որոնց կոչեցին Մայլա Ռոուզ ու Շարլին Ռիվա: 

 

 

Share |

Լրահոս

Loading...