Ֆեկիրն այսօր բուժզննում կանցնի Բետիսում

19:17 22.07.2019

«Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը մոտ է «Բետիս» տեղափոխվելուն: Հայտնում է Goal-ը:

Ֆրանսիացին տվել է Լա Լիգա տեղափոխվելու իր համաձայնությունն ու այսօր կժամանի Սևիլիա՝ բուժզննում անցնելու: Ֆեկիրի պայմանագիրը «Բետիսի» հետ նախատեսված է լինելու 5 տարով: Տրանսֆերի արժեքը կկազմի 20 մլն եվրո:

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Լիոնի» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 12 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...