Գրիզման. Բարսելոնա տեղափոխվելուցս հետո Մեսսին չի զանգել

19:48 22.07.2019

«Բարսելոնայի» նորեկ Անտուան Գրիզմանը խոսել է նոր թիմակիցների հետ փոխհարաբերությունների մասին ու նշել, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին դեռ չի հասցրել իրեն ողջունել:

««Բարսելոնա» տեղափոխությունիցս հետո Մեսսին չի զանգել, բայց Սուարեսը զանգել է: Նա շնորհավորել ու ողջունել է ինձ: Թիմն ինձ ջերմ է ընդունել, և ես ուրախ եմ, որ կարող եմ այդ ֆուտբոլիստների հետ հանդերձարան կիսել: Հուսով եմ՝ շատ բան կարող եմ անել այս թիմի համար»,- Գրիզմանի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Հիշեցնենք՝ «Բարսելոնան» 120 մլն եվրոյի դիմաց է գնել Գրիզմանին «Աթլետիկոյից», սակայն մադրիդյան թիմը մտաիդր է ևս 80 մլն ստանալ կատալոնացիներից ֆրանսիացու տրանսֆերի համար: Մադրիդյան ակումբի ղեկավարությունը վստահեցնում է, որ փաստաթղթեր ունի, որոնք ապացուցում են «Բարսելոնայի» և Գրիզմանի միջև համաձայնագրի առկայությունը դեռ մարտի 9-ին: Անտուանը կատալոնացիների հետ 5-ամյա պայմանագիր է կնքել և հանդես կգա 17 համարի մարզաշապիկով:

Share |

Լրահոս

Loading...