Գրիզման. Ես ու Սիմեոնեն ասես մի ընտանիք լինենք

21:15 22.07.2019

«Բարսելոնայի» նորեկ հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է «Աթլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ ունեցած հարաբերությունների մասին:

«Իմ հարաբերությունները Սիմեոնեի հետ ավելին են, քան մարզչի ու խաղացողի հարաբերությունները: Մենք ասես մի ընտանիք լինենք: Մենք՝ ինչպես և մեր կանայք ու աղջիկները, գերազանց լեզու ենք գտնում իրար հետ: Դա շատ կարևոր է խաղադաշտում ու անձնական կյանքում: Շատ բանով եմ նրան պարտական ու շատ եմ սիրում նրան: Մեր հարաբերությունները կշարունակվեն նույնիսկ ֆուտբոլում կարիերաներն ավարտելուց հետո»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:

 

Share |

Լրահոս

Loading...