Լիվերպուլը մոտենում է Սուպերգավաթին լուրջ կորստով

16:44 22.07.2019

«Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն չի մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի Սուպերգավաթի խաղին:

27-ամյա ֆուտբոլիստին արձակուրդ է տրվել Սենեգալի ազգային հավաքականում Աֆրիկայի գավաթի խաղարկությունում հանդես գալուց հետո, որտեղ թիմը հասել է եզրափակիչ:

«Մանեն լավ մարզավիճակում է։ Այժմ նա արձակուրդում է: Ֆուտբոլիստը կվերադառնա օգոստոսի 5-ին՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից հետո։ Դա նշանակում է, որ նա կունենա երկու շաբաթ։

«Նորվիչի» դեմ խաղին նախապատրաստվելու համար հարկավոր կլինի չորս կամ հինգ օր, իսկ «Չելսիի» դեմ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպմանը՝ 10 օր»,- ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Անգլիայի Սուպերգավաթի «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա օգոստոսի 4-ին:

Share |

Լրահոս

Loading...