Արգենտինացի տաղանդը կհամալրի Միլանը

18:22 22.07.2019

«Միլանի» ղեկավարությունը ցանկանում է թիմում տեսնել արգենտինական «Ռասինգի» կիսապաշտպան Ֆեդերիկո Սարաչոյին:

Calciomercato-ի տեղեկություններով, «ռոսոներիները» ցանկանում են նվազեցնել խաղացողի հրաժարագինն՝ այն իջեցնելով 25 մլն եվրոյի: Եթե միլանյան ակումբին չհաջողվի դա անել, ապա ստիպված կվճարեն խաղացողի կլաուսուլան:

Արգենտինայի նախորդ առաջնությունում Սարաչոն մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...