Ռեյնա. Միլանն ուզում է խաղալ Չեմպիոնների լիգայում

22:51 22.07.2019

«Միլանի» դարպասապահ Պեպե Ռեյնան խոսել է նորանշանակ մարզիչ Մարկո Ջամպաոլիի գալուց ի վեր ակումբի առջև դրված առաջադրանքների մասին:

«Պետք է սովորենք նրա գաղափարներին, բայց նա հիանալի մարզիչ է, որը գիտի՝ ինչ է ուզում: Թիմը հստակ ինքնություն կունենա:

Հանդերձարանում լավ մթնոլորտ ու ճիշտ տրամադրվածություն է պետք: Դա չպետք է թիմից կարևոր լինի, դրանից է սկսվում նախագիծը: Հանդերձարանը պետք է ընդհանուր լինի, մենք պետք է օգնենք միմյանց ու պայքարենք մարզաշապիկի պատվի համար:

Պետք է նախորդ մրցաշրջանի համեմատ աճ գրանցենք: Պետք է լիցքավորվենք ու շարժվենք ըստ մարզչի սխեմայի:

Նախևառաջ պետք է կենտրոնանանք խաղի վրա, ոչ թե՝ արդյունքի: Բայց ուզում ենք աճ գրանցել ու խաղալ Չեմպիոնների լիգայում»,- Ռեյնայի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

 

Share |

Լրահոս

Loading...