Նորիկ Ավդալյանը տեղափոխվել է Տորպեդո․ ամիսներ առաց նա ցնցեց աշխարհը իր 11-մետրանոցով (տեսանյութ)

00:02 22.07.2019

Երևանի «Տորպեդոն»պայմանագիր է ստորագրել 23-ամյա կիսապաշտպան Նորիկ Ավդալյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-յան էջից։ 

Կարիերայի ընթացքում Ավդալյանը հանդես է եկել «Արարատում»,«Բանանցում», Կազանի «Ռուբինի» երկրորդ թիմում։ Հենց այդտեղ էլ Ասլանյանը հեղինակել է իր կարիերայի ամենահայտնի գոլը․ հայազգի ֆուտբոլիստը իրացրեց պատմության ամենախելահեղ 11-մետրանոցներից մեկը։ 

Ասլանյանը ներկայացրել է Ռուսաստանի ֆուտբոլի ուսանողական հավաքականը: Հաղորդվում է նաև, Նորիկ Ավդալյանն արդեն երկու ստուգողական հանդիպման է մասնակցել «Տորպեդոյի» կազմում, որոնցից առաջինում երեք գնդակ է ուղարկել «Ալաշկերտ-2»-ի դարպասը (3:1):

Share |

Լրահոս

Loading...