Ռակիտիչը չի բացառել, որ կարող է լքել Բարսելոնան

22:55 22.07.2019

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է ապագայի մասին.

«Նպատակս «Բարսելոնայում» մնալն է: Իհարկե, չեմ բացառում կարիերաս շարունակելու այլ տարբերակները: Սա ֆուտբոլ է և ամեն ինչ կարող է պատահել: Հաճելի է, երբ քո ծառայություններով հետաքրքրվում են թոփ ակումբներ: Դա նշանակում է, որ լավ եմ կատարում իմ աշխատանքը»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ վերջերս խոսվում էր այն մասին, թե Ռակիտիչը կարող է դառնալ Նեյմարի՝ «Բարսելոնա» վերադարձի տրանսֆերի մի մասը:

Share |

Լրահոս

Loading...