Անսպասելի զարգացումներ. Ռեալը հնարավոր է խզի պայմանագիրը Բեյլի հետ

17:24 22.07.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ «արքայական» ակումբից, հաղորդում է ESPN-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ մադրիդցիները ղեկավարությունը կարող է խզել պայմանագիրը 30-ամյա ֆուտբոլիստի հետ, եթե վերջինս համաձայնի մեկնել Չինաստան։

Ավելի վաղ «սերուցքայինները»հույս ունեին ուելսցու վաճառքից ստանալ մեծ գումարներ, սակայն եվրոպական ակումբները ֆուտբոլիստի համար այդպես էլ առաջարկներ չեն արել, իսկ չինացիները չեն կարող շատ վճարել հարկման առանձնահատկությունների պատճառով:

Հիշեցնենք, որ Բեյլի համար պայքարում են Չինաստանի չեմպիոն «Ցզյանսու Սունինը», «Շանհայ Շենհուան» և «Բեյցզին Գոանը»:

Share |

Լրահոս

Loading...