Ռեալը 90 մլն եվրո և Բեյլին է առաջարկել Նեյմարի համար

20:11 22.07.2019

Մադրիդի «Ռեալն» առաջվա պես հետաքրքրվում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ծառայություններով ու ուզում է նրան փոխանակել իր վալիացի հարձակվող Գարեթ Բեյլի հետ: Այս տեղեկությունը հաստատում է Mundo Deportivo-ն:

Աղբյուր տեղեկացմամբ՝ «Արքայական ակումբը» պատրաստ է բրազիլացու համար 90 մլն եվրո վճարել, ինչպես նաև տալ Բեյլին: Այս առաջարկը կարող է հետաքրքրել ՊՍԺ-ին, որն ուզում է ազատվել համար խաղացողից: Նեյմարի համար առաջնահերթությունը «Բարսելոնա» վերադառնալն է, բայց նա կարող է դիտարկել «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը ՊՍԺ-ից հեռանալու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզեցիները բրազիլացու համար ուզում են ստանալ 222 մլն եվրո:

 

Share |

Լրահոս

Loading...