Երեխան ներխուժել է խաղադաշտ և լուսանկարվել Ռոնալդուի հետ (լուսանկար)

09:27 22.07.2019

Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության շրջանակներում Սինգապուրում կայացած «Յուվենտուսի» և «Տոտենհեմի» հանդիպման ժամանակ իտալացիների նստարան է ներխուժել պատանի երկրպագուն:

Ստադիոնի աշխատակիցներից խուսափելով՝ նա վազել է «ծեր սինյորայի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մոտ, որը երկրպագուին ժպիտով է դիմավորել և լուսանկարվել, ինչից հետո երեխային հրավիրել է «Յուվենտուսի» մյուս ֆուտբոլիստների հետ դիտել խաղը պահեստայինների նստարանին: 

Հիշեցնենք, որ Ռոնալդուն գոլի հեղինակ դարձավ 60-րդ րոպեին, սակայն շուտով փոխարինվեց, ինչը հանգեցրեց աստղային պորտուգալացու դժգոհությանը: «Տոտենհեմին» հաղթանակը բերեց հարձակվող Հարի Քեյնը, որն աչքի ընկավ ավելացված ժամանակում դաշտի կենտրոնից  խփած հարվածով:

Share |

Լրահոս

Loading...