Յուվեն արգելել էր մեկնաբանել Ռոնալդուի՝ բռնաբարության մեղադրանքը. Թիմի նախկին ֆուտբոլիստուհի

20:33 22.07.2019

Շվեդ ֆուտբոլիստուհի Պետրոնելլա Էկրոտը, որն այս տարի հեռացել է «Յուվենտուսից», հայտնել է, որ ակումբում իրենց արգելել էին մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին հնչող մեղադրանքները:

Պորտուգալացի ֆուտբոլիստին մեղադրում էին ամերիկուհի Քեթրին Մայորգային բռնաբարելու մեջ: Լաս-Վեգասի ոստիկանությունն ուսումնասիրել էր դեպքը, բայց արդյունքում տեղեկություն տարածվեց, որ գործը փակված է:

«Մեզ թույլ չէին տալիս այդ մասին խոսել: Մենք լռում էինք, ընդհանրապես այդ մասին չէինք խոսում: Քեզ կարող է ինչ-որ բան դուր չգալ, բայց բարձրաձայնել, ուշադրություն գրավել պետք չէ, մենք պետք է աշխատեինք ակումբի արժեքներին համապատասխան: Այդ մոտեցման պատճառով ես շատ փակ դարձա ու թվում էր՝ սեփական կարծիքս կորցրել եմ:

Կարծես թակարդում լինեի: Հաճախ էի մտածում. «Ի՞նչ կարող եմ անել: Ի՞նչ չեմ կարող անել: Ո՞վ եմ ես»: Կարծում եմ՝ ակումբում գոհ չէին, որ ես ուզում էի սեփական կարծիք ունենալ ու արտահայտել այն: Գուցե, դրա պատճառով էր ինձ համար մի փոքր ավելի դժվար, քան մյուսների: Իմ կարծիքով՝ կարևոր է մարդկանց ասել այն մասին, որ ինչ-որ բան այնպես չի գնում, չնայած, իմ կարծիքը նույնպես միշտ չէ, որ ճիշտ է»,- Էկրոտի խոսքերն է փոխանցում Expressen-ը:

 

Share |

Լրահոս

Loading...