Սոչին պարտվեց Զենիթին․ Կարապետյանը դուրս եկավ փոխարինման

00:30 22.07.2019

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Սոչին» հյուրընկալել էր երկրի գործող չեմպիոնին՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։ 

Սերգեյ Սեմակի սաները երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան առաջնության մեկնարկում։ «Զենիթի» կազմում հանդիպման հաշիվը բացեց Սարդար Ազմունը։ 30-րդ րոպեին նա անվրեպ իրացրեց մրցավարի կողմից նշանակված 11-մետրանոց հարվածը։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Մագոմեդ Օզդոևը կրկնապատկեց հաշիվը։ Արդյունքում «Զենիթը» հաղթեց 2-0 հաշվով։ 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը դարձյալ մեկնարկային կազմում չէր։ Հայազգի ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ խաղի 60-րդ րոպեին։ Մեկնարկային տուրում ևս Կարապետյանը մոտ 30 րոպե խաղաժամանակ էր ստացել։ 

Երկու տուրերից հետո «Զենիթը» երկու հաղթանակ է տարել, իսկ «Սոչին» դեռևս միավոր չի վաստակել։ Մեկնարկային տուրում ՌՊԼ-ի նորեկները նվազագույն հաշվով պարտվել էին Մոսկվայի «Սպարտակին»։ 

Share |

Լրահոս

Loading...