Լիլիան Թյուրամի որդին տեղափոխվեց Մյոնխենգլադբախի Բորուսիա

23:49 22.07.2019

«Գենգամի» հարձակվող Մարկուս Թյուրամը պաշտոնապես դարձավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը:

21-ամյա ֆրանսիացին գերմանական ակումբի հետ 4 տարվա պայմանագիր է կնքել: Նոր ակումբում Թյուրամը հանդես կգա 10 համարի ներքո:

Տրանսֆերի արժեքը կազմել է 13 մլն եվրո:

Մարկուսը Ֆրանսիայի հավաքականի նախկին հայտնի ֆուտբոլիստ Լիլիան Թյուրամի որդին է: Անցած մրցաշրջանում մասնակցել է Լիգա 1-ի 32 խաղի, դարձել 9 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

Share |

Լրահոս

Loading...