Զինչենկո. Արտասվում էի, երբ Կոմպանին հեռացավ

11:42 22.07.2019

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն հայտարարել է, որ արտասվել է՝ իմանալով թիմի ավագ Վենսան Կոմպանիի հեռանալու մասին:

«Ես արտասվում էի: Վենսանը իսկական կենդանի լեգենդ է, այնքան բախտավոր եմ, որ խաղացել եմ նրա հետ։ Նա կարող է մի օր դառնալ գլխավոր մարզիչ: Այո, ինչու ոչ։ Նա կարող է, քանի որ նա ամենախելացի մարդն է, ում ես ճանաչում եմ::

Վենսանը շատ օգնեց ինձ նախորդ մրցաշրջանում՝ խաղադաշտում և նրա սահմաններից դուրս։ Նա ինձ սովորեցնում էր խաղալ ձախ պաշտպանի դիրքում, ինչպես նաև մարզումներից հետո մի քանի անգամ մնաց ինձ հետ»,-ուկրաինացու խոսքերը փոխանցում է Mirror-ը:

Հիշեցնենք, որ Կոմպանին տեղափոխվել է բելգիական «Անդերլեխտ», որտեղ հանդես կգա որպես խաղացող-մարզիչ:

Share |

Լրահոս

Loading...