Արթուր Վանեցյանը տոնում է Արարատ-Արմենիայի գոլերը (տեսանյութ)

19:57 23.07.2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը մարզադաշտից է հետևում «Արարատ-Արմենիա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպմանը։

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում Հայաստանի չեմպիոնը Ջիբրալթարը ներկայացնող թիմին հյուրընկալել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայի մարզադաշտում։ Արթուր Վանեցյանը VIP-օթյակից հետևում է խաղին և երկրպագում Հայաստանի չեմպիոնին։

Առաջին խաղակեսից հետո«Արարատ-Արմենիան» հաղթում է 2-0 հաշվով՝ մեկական գոլ են խփել Անտոն Կոբյալկոն և Ալֆոնսե Կոջոն։

Share |

Լրահոս

Loading...