Կարեն Գրիգորյանը՝ Սիուդադ դե Տրես Կանտոս Օփենի հաղթող

13:06 23.07.2019

Իսպանիայի Տրես Կանտոս քաղաքում ավարտվել է Սիուդադ դե Տրես Կանտոս միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 12 երկրի 100 շախմատիստ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գրիգորյանը նաև 5 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը:

Գրիգորյանն Իսպանիաում մասնակցել է մեկ այլ՝ Կամպուս Օուրենս միջազգային մրցաշարին, որին մասնակցել են 7 երկրի 67 շախմատիստ: Այս մրցաշարում Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և գրոսմասյտեր Պերես Գոնսալեսի հետ կիսել է 2-3-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Գրիգորյանը հայտնվել է 3-րդ հորիզոնականում: Մրցաշարի հաղթող է դարձել 7.5 միավոր վաստակած գրոսմայստեր Մարիուս Մանոլեչեն:

Share |

Լրահոս

Loading...