Ֆիլիպե Լուիսը դարձել է Ֆլամենգոյի ֆուտբոլիստ

09:13 23.07.2019

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Ֆիլիպե Լուիսը, որը մինչև վերջերս պաշտպանում էր Մադրիդի «Աթլետիկոյի» գույները, պայմանագիր է կնքել «Ֆլամենգոյի» հետ ազատ խաղացողի կարգավիճակով:

Այս մասին հայտնում է ESPN-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի դեկտեմբերը:

Մի քանի օր առաջ «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացավ ֆուտբոլիստի հրաժեշտի հուզիչ արարողությունը մադրիդյան ակումբին: Բրազիլացին 2010-ից 2014 թվականներին է հանդես եկել «Աթլետիկոյի» կազմում, իսկ հետո վերադարձել է 2015 թվականին՝ մեկ մրցաշրջան անցկացնելով Լոնդոնի «Չելսիի» կազմում:

Լուիսը 333 հանդիպում է անցկացրել «Աթլետիկոյի» կազմում, դարձել է 9 գոլի հեղինակ: Մադրիդյան թիմի հետ պաշտպանը 7 տիտղոս է նվաճել՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր, Եվրոպա լիգայի կրկնակի հաղթող և ՈւԵՖԱ-ի եռակի սուպերգավաթակիր:

Share |

Լրահոս

Loading...