Աղասի. Երբեք չեմ խաղացել ու չեմ էլ ուզում խաղալ Ջոկովիչի հետ

15:34 23.07.2019

Grand Slam-ի 8-ակի չեմպիոն, ամերիկացի թենիսիստ Անդրե Աղասին խոստովանել է, որ չէր ցանկանա կորտում հանդիպել աշխարհի ներկայիս առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ:

«Ես երբեք չեմ խաղացել Ջոկովիչի հետ ու չեմ էլ ուզում: Ես առիթ եմ ունեցել պայքարելու Ֆեդերերի հետ, դա բավական է», - Աղասիի խոսքերն է մեջբերել Tennis World USA-ը:

Անդրե Աղասին նաև պատասխանել է այն հարցին, թե ով է եղել իր համար ամենաբարդ մրցակիցը, ինչպես նաև խորհուրդ է տվել երիտասարդ խաղացողներին:

«Ես կարծում եմ, որ ամենաբարդը Փիթ Սամպրասն էր, քանի որ նա այնպիսի բարձր տեմպով էր խաղում: Ընդհանրապես, թենիսը շատ բան է սովորեցնում: Ես երիտասարդ խաղացողներին խորհուրդ կտայի շատ աշխատել:

Հիմա թենիս նայելն ինձ համար ավելի հեշտ է դարձել: Առաջ ես դա այնքան էլ չէի սիրում», - ասել է ամերիկացին:

Հիշեցնենք, որ Անդրե Աղասին թենիսի միջազգային Փառքի սրահի անդամ է:

Share |

Լրահոս

Loading...