Ալաշկերտի կանանց թիմը ստուգողական խաղում ոչ ոքի է խաղացել Շիրակ-2005-ի հետ

23:04 23.07.2019

Չեմպիոնների լիգայում մրցելույթներին նախապատրաստվող «Ալաշկերտի» կանանց թիմը ստուգողական հանդիպում է անցկացրել «Շիրակ-2005» տղաների թիմի հետ: Այս մասին հաղորդում է «Ալաշկերտի» Facebook-յան պաշտոնական էջը։ 

«Ալաշկերտ» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1:1 հաշվով։ Լիանա Հայրապետյանի գլխավորած թիմի կազմում աչքի ընկավ Պայծառ Ասատրյանը։ 

Հաղորդվում է նաև, որ ստուգողական խաղում «Ալաշկերտի» կազմում իր նորամուտն է նշել Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նախկին կիսապաշտպան, Հայաստանի պատանեկան հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Մարալ Արթինը։ 

Share |

Լրահոս

Loading...