Արարատ-Արմենիան առաջին կեսից հետո հաղթում է 2-0 հաշվով (տեսանյութ)

19:53 23.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոնի «Արարատ-Արմենիան» հանդիպել է Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլնին»:

Հանդիպումը կայանում է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում:

Առաջին խաղակեսից հետո երևանյան ակումբը վստահ հաղթանակ է տանում 2-0 հաշվով: Հանդիպման հաշիվը բացել է Անտոն Կոբյալկոն: Ռուս հարձակվողը 33-րդ րոպեին արագ հակագրոհից հետո դարձավ գոլի հեղինակ: Փոխանցում կատարեց Ֆյուրջել Նարսինգը:

Հանդիպման վերջնամասում էլ Ալֆոնսե Կոջոն կրկնապատկել է հաշիվը: Գոլային փոխանցման հեղինակ է դարձել կրկին Նարսինգը:

Խաղակեսի վերջում մրցակցի հետ բախման պատճառով դեղին քարտ ստացավ Պետրոս Ավետիսյանը, որն ամենաակտիվներից է խաղադաշտում:

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» առաջին կեսից հետո վստահ առավելություն ունի և հաղթում է 2-0 հաշվով:

Share |

Լրահոս

Loading...