Արարատ-Արմենիա-Լինկոլն Ռեդ Իմպս խաղի տոմսերը դեռ չեն սպառվել

13:26 23.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում այսօր՝ հուլիսի 23-ին, «Արարատ-Արմենիան» կընդունի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսին»:

ArmSport.am-ը երևանյան ակումբի մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ խաղի մեկնարկից ժամեր առաջ դեռևս տոմսերը չեն սպառվել. 1400 հանդիսական տեղավորող մարզադաշտում կայանալիք խաղի 250 տոմս առկա է:

Համեմատության համար նշենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի՝ ԱԻԿ-ի դեմ խաղից մեկ օր առաջ տոմսերն այլևս հասանելի չէին: 

Հիշեցնենք, որ խաղը կկայանա Ավանի ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի ժամը 19:00-ին: տոմսերի արժեքը 1000 դրամ է:

Share |

Լրահոս

Loading...