Արարատ-Արմենիան գրոհում է, բայց հաշիվը դեռևս չի բացվել

19:29 23.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հանդիպել է Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլնին»:

Հանդիպման առաջին խաղակեսն ամբողջությամբ անցնում է երևանյան ակումբի առավելությամբ: Հատկապես ակտիվ են Պետրոս Ավետիսյանն ու Ֆյուրջել Նարսինգը, որոն անընդհատ փորձում են անցումներ կատարել ու գնդակը հասցնել Անտոն Կոբյալկոյին:

Վտանգավոր գրոհներից մեկի ժամանակ էլ «Լինկոլնի» ֆուտբոլիստը կոպիտ խաղաց Կոբյալկոյի հետ պայքարում ու զգուշացվեց դեղին քարտով:

Հյուրերը հիմնականում դիմում են հակագրոհներին, սակայն վտանգավոր պահեր մեր թիմի դարպասին դեռևս չկան:

Հանդիպման ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ:

Share |

Լրահոս

Loading...