Վստահ խաղ ու հաղթանակ. Արարատ-Արմենիան արդարացրեց սպասելիքները (տեսանյութ)

20:51 23.07.2019

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցում է Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ:

Առաջին հանդիպումը կայացավ Երևանում, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում: 

Ամբողջ հանդիպումն անցավ Վարդան Մինասյանի թիմի առավելությամբ, որոն էլ հաղթանակ տարան 2-0 հաշվով: 

Խաղի հաշիվը բացվեց 33-րդ րոպեին: Արագ հակագրոհ, որի ընթացքում Նարսինգը փոխանցում կատարեց Անտոն Կոբյալկոյին, վերջինս էլ բացեց խաղի հաշիվը:

Երևանյան թիմը շարունակեց գրոհների տեղատարափը ու առաջին կեսի վերջնամասում կրկնապատկեց հաշիվը: Կրկին լավ խաղով աչքի ընկավ հոլանդացի Նարսինգը: Նրա փոխանցումից հետո այս անգամ գոլով աչքի ընկավ Ալֆոնսե Կոջոն:

Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց: «Արարատ-Արմենիան» գրոհում էր, մրցակիցը՝ պաշտպանվում: Չնայած մի շարք գրոհներին հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ:

Երկրորդ խաղակեսը գրեթե ամբողջությամբ «Լինկոլը» անցկացրեց 10 ֆուտբոլիստով: 50-րդ րոպեին դաշտից հեռացվեց Պերեսը:

 

Պատասխան խաղը կկայանա հուլիսի 30-ին:

 

Հիշեցնենք, որ Լինկոլն Ռեդ Իմպսի»  արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Սաբուրտալո» (Վրաստան)-«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգի պարտվողի հետ:

Share |

Լրահոս

Loading...