Պոգբայի՝ Ռեալ տեղափոխությունը կախված է Բեյլի և Խամեսի վաճառքից

00:06 23.07.2019

Մադրիդի «Ռեալը» նախկինի պես ցանկանում է թիմում տեսնել Պոլ Պոգբային:

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի՝ Մադրիդ տեղափոխությունը կախված է Գարեթ Բեյլից: Ուելսցին հնարավոր է հեռանա Չինաստան ու մադրիդյան ակումբը այդ տրանսֆերից ստանա 50-60 մլն եվրո: Բացի այդ, Պոգբայի տեղափոխության համար կծախսվեն նաև Խամես Ռոդրիգեսի տրանսֆերից ստացված գումարը՝ 50 մլն եվրո:

Մադրիդյան ակումբը չի պատրաստվում աշխարհի չեմպիոնի համար վճարել 150 մլն եվրոյից ավելիի, սակայն սպասվում է, որ ՄՅՈւ-ն կպահանջի ավելի շատ:

Բեյլի հեռանալը կնպատսի նաև, որ «Ռեալը» կարողանա վճարել աշխարհի չեմպիոնի պահանջած աշխատավարձը՝ 14.5 մլն եվրո:

Թե «Ռեալը», թե Պոգբայի ներկայացուցիչները հասկանում են, որ պետք չէ շտապել: Տրանսֆերը կարող է կայանալ նաև օգոստոսի վերջին: Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 9-ին, իսկ Իսպանիայում՝ սեպտեմբերի 2-ին:

Share |

Լրահոս

Loading...