Բարսելոնայի պատանեկան թիմի ավագը տեղափոխվում է ՊՍԺ

15:18 23.07.2019

«Բարսելոնայի» պատանեկան թիմի ավագ Խավի Սիմոնսը հեռանում է ակումբից:

16-ամյա ֆուտբոլիստը հեռանալու մասին հայտարարել է սոցցանցերում: «Բարսելոնան» ցանկանում էր պահել նրան, սակայն ֆուտբոլիստը նախընտրեց հեռանալ։ Այս տարի հոլանդացի պատանին պետք է ստորագրեր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։

Սիմոնսի գործակալը Մինո Ռայոլան է։ Ամենայն հավանականությամբ, Սիմոնսը կարիերան կշարունակի ՊՍԺ-ում։

Share |

Լրահոս

Loading...