Հայտնի է՝ երբ կավարտվեն Կամպ Նոուի վերակառուցման աշխատանքները

11:44 23.07.2019

«Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Մոյքսը Ճապոնիա կատարած այցի ժամանակ պատմել է «Կամպ Նոու» ստադիոնի վերակառուցման ընթացքի մասին:

«Մարզադաշտի շուրջ տարածքը կդառնա ավելի կոմպակտ, կանհետանան ցանկապատերը, մեքենաները հնարավոր կլինի թողնել ստորգետնյա ավտոկայանատեղիներում: Աշխատանքներ են տարվում ակումբի մանկական ֆուտբոլային ճամբարի ուղղությամբ: «Կամպ Նոուն» շրջապատելու են գրասենյակներ, հյուրանոց և նոր Սպորտի պալատ: Ըստ Մոյքսի՝ վերակառուցումը կհանգեցնի եկամուտների զգալի աճի:

Աշխատանքների ավարտը նախատեսված է 2024 թվականին։ 

Share |

Լրահոս

Loading...