Բարսելոնան կատակել է Չելսիի ձախողումների մասին. Լոնդոնցիները կոշտ պատասխան են տվել

12:33 23.07.2019

«Բարսելոնայի» և «Չելսիի» մամուլի ծառայությունները Twitter-ում փոխանակվել են միմյանց վերաբերյալ կատակներով:

Ընկերական հանդիպումից առաջ «ազնվականները» հրապարակել են 2011/12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղին նվիրված տեսագրությունը, որում լոնդոնցիները ֆանտաստիկ քամբեքի հեղինակ դարձան (2-2) և նվաճեցին եզրափակչի ուղեգիր, որտեղ էլ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեցին «Բավարիային»: 

«Բարսելոնան» Twitter-ի իր էջում պատասխանել է լոնդոնցիներին.

«Սա վերադարձ է այն ժամանակներին, երբ դուք տղաներ, դեռ խաղում էիք Չեմպիոնների լիգայում:»

Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը ռեթվիթ է արել և գրել.

«Ավելի լավ է Չեմպիոնների լիգայի մասին չխոսել այնպիսի մրցաշրջանից հետո, ինչպիսին ունեցաք դուք այս տարի»::

Share |

Լրահոս

Loading...